Ո՞վ ենք մենք

Հայկական Զգայական Ինտեգրման Ինստիտուտը ոչ առևտրային մասնագիտական կազմակերպություն է, որը ստեղծվել է Հայաստանում Ջին Այրեսի զգայական ինտեգրման մեթոդի (Ayres Sensory Integration®) զարգացման, ներդրման և աջակցության նպատակով։

Ինստիտուտի հիմնադիրն ու առաջին նախագահը Նատալյա Բոգդանովան է՝ հոգեբան, նյարդահոգեբան և սենսորային ինտեգրման ոլորտի մասնագետ։ Նրա ղեկավարությամբ ձևավորվել են Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները, մեկնարկել է մասնագետների վերապատրաստումը և դրվել է Հայաստանում սենսորային ինտեգրման մասնագիտական համայնքի ձևավորման հիմքը։

Ինստիտուտը հիմնադրվել է ի պատասխան երեխաների զգայական մշակման դժվարությունների ոլորտում որակյալ, գիտականորեն հիմնավորված աջակցության աճող պահանջարկի, ինչպես նաև մանկական զարգացման, կրթության, վերականգնման և հոգեկան առողջության ոլորտներում աշխատող մասնագետների համակարգային պատրաստման անհրաժեշտության։

Մենք միավորում ենք զգայական ինտեգրման ոլորտում աշխատող գործնական մասնագետների, դասախոսների և հետազոտողների, և նպատակ ունենք ձևավորելու կայուն մասնագիտական համայնք՝ հիմնված միջազգային չափանիշների, մասնագիտական էթիկայի և ապացուցողական պրակտիկայի վրա։

Ինստիտուտի գործունեությունը ներառում է զգայական մշակման գնահատում, ախտորոշիչ գործիքների մշակում և ներդրում, մասնագետների համար նախատեսված կրթական ծրագրեր, ինչպես նաև գիտական և հրատարակչական գործունեություն։ Մենք դիտարկում ենք զգայական ինտեգրումը ոչ թե որպես առանձին մեթոդ, այլ որպես մարդու զարգացման, ուսումնառության և առօրյա կյանքում մասնակցության հիմնարար բաղադրիչ։

Միջազգային գործունեություն (ICE-ASI)

Հայկական Զգայական Ինտեգրման Ինստիտուտը հանդիսանում է Ayres Sensory Integration® ոլորտում կրթության միջազգային խորհրդի՝ International Council for Education in Ayres Sensory Integration® (ICE-ASI) լիիրավ անդամ։ ICE-ASI-ն միջազգային կառույց է, որը սահմանում է կրթության, սերտիֆիկացման և մասնագիտական պատրաստման չափանիշները Այրեսի զգայական ինտեգրման ոլորտում։

ICE-ASI-ն միավորում է ազգային և տարածաշրջանային կազմակերպություններ ամբողջ աշխարհից և առանցքային դեր է կատարում դոկտոր Ջին Այրեսի գիտական և մասնագիտական ժառանգության պահպանման ու զարգացման, ինչպես նաև զգայական ինտեգրման ոլորտում ուսուցման և պրակտիկայի որակի ապահովման գործում։

Կարևոր է նշել, որ յուրաքանչյուր երկիր ICE-ASI խորհրդում կարող է ներկայացված լինել միայն մեկ կազմակերպության կողմից։ Հայկական Զգայական Ինտեգրման Ինստիտուտի անդամակցությունը ICE-ASI-ին հաստատում է նրա կարգավիճակը՝ որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ զգայական ինտեգրման միջազգային մասնագիտական համայնքում։

Այս անդամակցությունը Ինստիտուտին հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային կրթական չափանիշների ձևավորմանը, զարգացնելու ակրեդիտացված ուսուցման ծրագրեր և պահպանելու ու ընդլայնելու մասնագիտական կապերը տարբեր երկրների կազմակերպությունների և մասնագետների հետ։

Ո՞ւմ ենք օգնում

Ինստիտուտի գործունեությունն ուղղված է զարգացման, ուսուցման և երեխաների ու մեծահասակների աջակցման գործընթացներում ներգրավված տարբեր խմբերի աջակցմանը։

Ընտանիքներին և ծնողներին

Մենք օգնում ենք ավելի լավ հասկանալ երեխայի զգայական կարիքները՝ տրամադրելով վաղ սկրինինգի գործիքներ, կառուցվածքային գնահատում և գործնական խորհուրդներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագա աջակցության քայլերի համար։

Մասնագետներին

Մենք համագործակցում ենք աշխատանքային թերապևտների, հոգեբանների, խոսքի և լեզվի թերապևտների, մանկավարժների և այլ մասնագետների հետ՝ առաջարկելով կրթական ծրագրեր, մասնագիտական վերապատրաստում և ժամանակակից գնահատման ու գործնական գործիքների հասանելիություն։

Կրթական և բժշկական հաստատություններին

Մենք համագործակցում ենք դպրոցների, մանկապարտեզների, զարգացման կենտրոնների և բժշկական հաստատությունների հետ՝ աջակցելով զգայական մոտեցման ներդրմանը կրթական և վերականգնողական միջավայրում։

Օգտագործվող ծրագրերն ու մեթոդները

Հայկական սենսորային ինտեգրման ինստիտուտը երեխաների հետ աշխատանքում, ինչպես նաև մասնագետների պատրաստման և վերապատրաստման կրթական գործունեության շրջանակում կիրառում է ժամանակակից, գիտականորեն հիմնավորված ծրագրեր և մեթոդներ։

Ինստիտուտում կիրառվում են՝

  • Ayres Sensory Integration® (ASI) — սենսորային ինտեգրման մոտեցում, որը հիմնված է Ջին Այրեսի տեսության և մեթոդի վրա,
  • SENSAR® — երեխաների սենսորային զարգացման, գնահատման և շտկող-զարգացնող աջակցության, ինչպես նաև սենսորային ինտեգրման ոլորտի մասնագետների պատրաստման հեղինակային ծրագիր։ Ծրագրի հեղինակն է Նատալյա Բոգդանովան,
  • «Մոզաիկա» շտկող-զարգացնող աջակցության համալիր ծրագիր։ Ծրագրի հեղինակն է Մ. Ֆ. Կարաևան։

Ծրագրերն ու մեթոդներն ընտրվում են՝ հաշվի առնելով երեխայի անհատական առանձնահատկությունները, սենսորային մշակման գնահատման արդյունքները, զարգացման մակարդակը և սահմանված շտկող-զարգացնող նպատակները։

Որտե՞ղ ենք զարգանում

Հայկական Զգայական Ինտեգրման Ինստիտուտը իր զարգացումը դիտարկում է որպես երկարաժամկետ գործընթաց՝ ուղղված զգայական ինտեգրման ոլորտում կրթության, պրակտիկայի և գիտական փոխանակման կայուն համակարգի ձևավորմանը։

Ինստիտուտի զարգացման հիմնական ուղղություններից են՝

  • SENSAR® կրթական ծրագրերի ընդլայնում և կատարելագործում,

  • գնահատման և աջակցության թվային գործիքների զարգացում,

  • գիտական հետազոտությունների և հրապարակումների աջակցություն AISI-JSI գիտական ամսագրի շրջանակում,

  • միջազգային համագործակցության և մասնագիտական փոխանակման ամրապնդում,

  • մասնագիտական համայնքի ձևավորում Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Մենք ձգտում ենք, որպեսզի Ինստիտուտի գործունեությունը նպաստի ոչ միայն առանձին մասնագետների կամ ծրագրերի զարգացմանը, այլև զգայական մշակման առանձնահատկություններ ունեցող մարդկանց համար ավելի ներառական և ըմբռնող միջավայրի ձևավորմանը։